Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ 2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2026 թվականի թիվ 48 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ 2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման ընթացակարգերի անցկացման և 2024-2025 թվականներին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած որոշումների փաստացի ազդեցության գնահատման մոնիթորինգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաշվետվության մասին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 5-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 175-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց․

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման ընթացակարգերի անցկացման և 2024-2025 թվականներին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած որոշումների փաստացի ազդեցության գնահատման մոնիթորինգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաշվետվության մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան Ն. Պետկևիչ Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

« » -ի 20 թվականի թիվ քաղ.

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ 2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման ընթացակարգերի անցկացման և 2024-2025 թվականներին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած որոշումների փաստացի ազդեցության գնահատման մոնիթորինգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաշվետվության մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը․

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` 2028 թվականին Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման ընթացակարգերի անցկացման և 2026-2027 թվականներին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած որոշումների փաստացի ազդեցության գնահատման մոնիթորինգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաշվետվությունը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։