ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունվարի 2026 թվականի թիվ 8 քաղ. Մոսկվա
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 20-րդ կետին համապատասխան ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի ապրիլի 6-ի թիվ 47 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձաշնորհումների միասնական համակարգի կիրառման պայմանների և կարգի մասին» հիմնադրույթի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող երկրների ցանկը (Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման թիվ 2 հավելված) «Մոնղոլիա» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«Նամիբիայի Հանրապետություն»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Մ. Գրիգորյան Ն․ Պետկևիչ Ս. Ժումանգարին
Դ. Ամանգելդիև
Ա. Օվերչուկ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: