Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2023 թվականի թիվ 14 քաղ. Սանկտ Պետերբուրգ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 40-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել հետևյալ անձանց որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ՝

Դանիյար Շարշենբեկի Իմանալիև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)

Սուլթանով Բախիտ Տուրլիխանի՝ Էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)

Բարսեղյան Գոհար Աշոտի՝ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)

Սլեպնև Անդրեյ Ալեքսանդրի՝ Առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)

Ալեքսանդր Միխայիլի Սուբոտինի՝

Տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար)

Սերգեյ Վլադիմիրի Շկլյաևի` Մաքսային համագործակցության հարցերով անդամ (նախարար)

Կոժոշև Արզիբեկ Օրոզբեկի՝ Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)

Երմոլովիչ Մաքսիմ Լեոնիդի՝ Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)

Սիմոնյան Վարոս Հարությունի՝ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)։

(1-ին կետը փոփ. ԵՏԲԽ 11.09.24 թիվ 9, ԵՏԲԽ 27.06.25 թիվ 7, ԵՏԲԽ 18.03.26 թիվ 2, ԵՏԲԽ 18.03.26 թիվ 4)

2. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխումը:

3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներն ըստ ցանկի՝ համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի փետրվարի 1-ից:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից`

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 25-ի թիվ 14 որոշման

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը՝

կազմակերպում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիայի գործունեությունը և պատասխանատվություն է կրում վերջինիս վրա դրված գործառույթների իրականացման համար՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան:

Հանձնաժողովի՝ Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) ինտեգրացիոն քաղաքականություն.

2) մակրոտնտեսական քաղաքականություն.

3) Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորում և տարածում:

Հանձնաժողովի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմաններ.

2) ֆինանսական շուկաներ.

3) հարկեր և հարկում.

4) արժութային քաղաքականություն.

5) ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրում ու բաշխում.

6) մտավոր սեփականություն.

7) աշխատանքային միգրացիա.

8) ծառայություններ և ներդրումներ:

Հանձնաժողովի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) արդյունաբերություն.

2) ագրոարդյունաբերական համալիր.

3) արդյունաբերական և գյուղատնտեսական սուբսիդիաներ:

Հանձնաժողովի՝ առևտրի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) արտաքին առևտրային քաղաքականություն.

2) մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորում.

3) ներքին շուկայի պաշտպանության միջոցներ.

4) երրորդ երկրների նկատմամբ առևտրային ռեժիմների սահմանում.

5) ապրանքների՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորում:

Հանձնաժողովի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) տեխնիկական կանոնակարգում.

2) սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ.

3) սպառողների իրավունքների պաշտպանություն.

4) չափումների միասնականության ապահովման ոլորտում քաղաքականություն.

5) դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառություն:

Հանձնաժողովի՝ մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) մաքսային կարգավորում.

2) մաքսային վարչարարություն:

Հանձնաժողովի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) էներգետիկ քաղաքականություն.

2) բնական մենաշնորհներ.

3) տրանսպորտ և փոխադրումներ:

Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) մրցակցային քաղաքականություն.

2) պետական և (կամ) համայնքային գնումներ:

Հանձնաժողովի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) տեղեկատվայնացում, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, տեղեկատվական փոխգործակցություն.

2 ներքին շուկայի գործունեությունն առանց արգելքների, բացառումների և սահմանափակումների:

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 25-ի թիվ 14 որոշման

ՑԱՆԿ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ՝ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ ուժը կորցրած որոշումների

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անհատական կազմի և անդամների միջև պարտականությունների բաշխման մասին» թիվ 29 որոշման 1-ին և 2-րդ կետեր։

2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի մարտի 2-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 2 որոշում։

3. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի ապրիլի 21-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 5 որոշում։

4. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 6-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 8 որոշում։

5. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի մարտի 3-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 2 որոշում։

6. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի մայիսի 21-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 5 որոշում։

7. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի մայիսի 21-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 6 որոշում։

8. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 14-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 12 որոշում։

9. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի մայիսի 23-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 3 որոշում։

10. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի մայիսի 27-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 5 որոշում։

11. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 14 որոշում։

12. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի փետրվարի 20-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 2 որոշում։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։