ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 822-Ա «13» փետրվարի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող (կամ նրանց փոխադրող) անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց 2026 թվականի համար տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2027 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2026 թվականի դեկտեմբերի 15-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց կողմից այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
13.02.2026 թ.
հ. 822-Ա որոշման
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
N Հաշմանդամի ԱԱՀ Փոխադրող մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման ժամկետը
1 Հովհաննես Խաչիկի Բատիկյան 88 LJ 808 Արսեն Բադիկյան 31.12.2026թ.
2 Կարապետ Հովհաննեսի Կալենչյան 10 AK 150 Աննա Կալենչյան 31.12.2026թ.
3 Ռադիկ Գառնիկի Խաչատրյան 10 OI 007 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.
4 Էդգար Էդուարդի Մելոյան 36 GZ 738 Նաիրա Ադամյան 31.12.2026թ.
5 Դավիթ Հարությունի Ավետիսյան 88 DW 887 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.
6 Քրիստինե Գառնիկի Արմիյանց 22 YV 227 փոխադրվում է ինքնուրույն 01.07.2026թ.
7 Հմայակ Սուրիկի Մարգարյան 18 OS 623 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.
8 Լևոն Նարեկի Հակոբյան 37 MJ 481 Նարեկ Եղիազարյան 01.11.2026թ.
9 Անահիտ Պարույրի Սաֆարյան 11 GS 101 Արմեն Շեխոյան 31.12.2026թ.
10 Սեյրան Արշալույսի Փաշյան 35 NU 509 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.
11 Ապավեն Աշոտի Բեգլարյան 36 SQ 361 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.
12 Ապետնակ Գագիկի Գրիգորյան 77 NT 776 Նարինե Գրիգորյան 31.12.2026թ.
13 Լաերտ Լևիկի Սաղաթելյան 65 LS 665 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.
14 Արմեն Հովհաննեսի Նիկողոսյան 55 NH 550 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.
15 Սերոբ Լևոնի Աբրահամյան 36 UC 910 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.
16 Խաչատուր Վազգենի Մնացականյան 55 ED 955 փոխադրվում է ինքնուրույն 01.12.2026թ.
17 Սամվել Իշխանի Բաբայան 90 HH 110 Նորայր Բաբայան 31.12.2026թ.
18 Անգելինա Միսակի Հարությունյան 99 SV 669 Նելլի Հարությունյան 01.09.2026թ.
19 Երջանիկ Հովհաննեսի Մկրտչյան 22 LH 211 Լարիսա Դանիելյան 31.12.2026թ.
20 Ատոմ Գեղամի Մամիկոնյան 35 OC 499 Տիգրան Մամիկոնյան 31.12.2026թ.
(հավելվածը փոփ. 18.08.26 N 4036-Ա)
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան