Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

040.0662.20.07.01

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 հուլիսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2001 թվականի N 662

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 25.02.16 N 238-Ն-ով, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերի)

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

հուլիսի 20-ի N 662 որոշմամբ

Կ Ա Ր Գ

Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում ԵՎ դոկտորանտուրայում ուսուցման

(1-5-րդ կետերն ուժը կորցրել են 25.02.16 N 238-Ն)

6. Ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդների համակարգի ձևերով գիտական կադրեր պատրաստելու իրավունք ունեն այն բուհերն ու կազմակերպությունները, որոնք ունեն բարձր որակավորմամբ գիտամանկավարժական և գիտական կադրեր, ժամանակակից գիտահետազոտական ու փորձարարական բազա, հեղինակավոր գիտական դպրոցներ, մասնակցում են հանրապետական և միջազգային գիտակրթական ծրագրերի, նախագծերի մշակմանն ու իրականացմանը:

7. Ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի ձևերով գիտական կադրեր պատրաստելու կամ այն դադարեցնելու վերաբերյալ առաջարկությունները համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետև՝ նախարարություն), իսկ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպությունների կողմից` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահություն՝ կցելով սույն կարգի 2-րդ կետում նշված մասնագիտությունների ցանկը, յուրաքանչյուր մասնագիտությամբ՝ գիտամանկավարժական կադրերի և գիտական աշխատողների կազմը, նրանց գիտական աշխատությունների ցանկը, ինչպես նաև բուհի և կազմակերպության գիտական (գիտատեխնիկական) խորհրդի որոշումը:

Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ձևերով գիտական կադրեր պատրաստելու և այն դադարեցնելու մասին որոշում ընդունվում է փորձաքննության հիման վրա, որը սույն կարգի 6-րդ կետում նշված՝ նախարարության կողմից սահմանված չափանիշներով անցկացվում է նախարարության, իսկ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կողմից։ Ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի բացումը և դրանց գործունեության դադարեցումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի, իսկ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հրամանով:

Բուհերում, կազմակերպություններում ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի գիտամեթոդական ղեկավարությունն ու գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է նախարարությունը:

(8-44-րդ կետերն ուժը կորցրել են 25.02.16 N 238-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։