ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
28 փետրվարի 2006 թ. N 73-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 427/1 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կանգոռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2006 թվականի փետրվարի 14-ի միջնորդագիրը՝ ք. Երևան, Ա. Արմենակյան փողոց թիվ 13 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 427/1) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Կանգոռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 427/1 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կանգոռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ` Տ. Սարգսյան
2006 թ. մարտի 7
Երևան