«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10606076
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 մարտի 2006 թ.
ք. Երևան N 48-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 198-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 8-ի «Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 12 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի 2006 թվականի մարտի 9-ի եզրակացությունը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» N 198-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկի»՝
ա) Միջատասպան պատրաստուկներ (ինսեկտիցիդներ) բաժնում «Դանիտոլ» տողից հետո լրացնել՝
«Դանադիմ 400 դիմետոատ» տողը.
բ) «Սնկասպան պատրաստուկներ (ֆունգիցիդներ)» բաժնում լրացնել հետևյալ տողերը՝
«Կվադրիս 250
Տիովիտ Ջետ 80 ազոկսիստրոբին
ծծումբ».
գ) Մկնասպան պատրաստուկներ (ռոդենտիցիդներ) բաժնում լրացնել՝
«Գարանտեքս բրոդիֆակում» տողը:
Նախարար Դ. Լոքյան