Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

14 փետրվարի 2005 թվականի N 10-Ա

ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Հաշվի առնելով բաց վարկանիշային քվեարկության արդյունքները, ինչպես նաև ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37 և 50 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30, 31 և 63 հոդվածների «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 06.02.2004 թ. թիվ 3-Ն որոշման 20 կետի դրույթներով, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ»ՍՊ ընկերությունը ճանաչել Երևան քաղաքի տարածքում 100.6 ՄՀց հաճախականությամբ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող:

2. «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերությանը տալ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա:

Նախագահ` Գ. Ամալյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։