Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷՏԱԼՈՆ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-Ի ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԳ 0039 ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԿԳ 0051 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

8 ապրիլի 2005 թ.

ք. Երևան N 068/05

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«Էտալոն Ինվեստ» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության ԲԳ 0039 և հավատարմագրային կառավարման գործունեության ՀԿԳ 0051 լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով, 37 հոդվածի 1 մասի 7) կետով, 10-րդ մասով և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121 և 122 հոդվածներով Հանձնաժողովը որոշեց.

1. Ուժը կորցրած ճանաչել «Էտալոն Ինվեստ» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության (ԲԳ 0039, տրված 15.01.2002թ.) և հավատարմագրային կառավարման գործունեության (ՀԿԳ 0051, տրված 14.05.2004թ.) լիցենզիաները՝ «Էտալոն Ինվեստ» ՍՊԸ-ի դիմումի համաձայն։

2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «Էտալոն Ինվեստ» ՍՊԸ-ին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից՝ 30 օրվա ընթացքում։

ՀՀ արժեթղթերի

հանձնաժողովի նախագահի ժ/պ՝ Ա. Սարիբեկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։