Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՄԱՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ «ԿԵՐՈՆ ԼՈՒՍ» ՍՊԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 մարտի 2005 թվականի N 194-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Ամար գրուպ» ՍՊԸ-ի լիցենզիան «Կերոն Լուս» ՍՊԸ-ի անվամբ վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասը և լիցենզավորված իրավաբանական անձի անվանման փոփոխումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «Ամար գրուպ» ՍՊԸ-ին 2003 թվականի սեպտեմբերի 30-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000313 լիցենզիան վերաձևակերպել «Կերոն Լուս» ՍՊԸ-ի անունով:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.

2.1. Ապահովել լիցենզիան վերաձևակերպելու մասին տեղեկությունների գրանցումը և պահպանումը՝ համապատասխան գրանցամատյանում ներառելու նպատակով.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։