«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2006 թվականի N 358-Ն
ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 30.2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 13 խմբի 05 ենթախմբի «02. Պետական աջակցություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից չափումների միասնականության ապահովման աշխատանքների կատարմանը» ծրագրով նախատեսված չափագիտական աշխատանքների գծով 2006 թվականի պետական պատվերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. մարտի 25
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 23-ի N 358-Ն որոշման
2 0 0 6 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր`
ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ
NN ը/կ Ծրագրով նախատեսված աշխատանքների անվանումը, հիմնական ցուցանիշները 2006 թվականի պետական պատվերի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)
աշխատանքի նկարագիրը աշխատանքի
վերջնական արդյունքը առաջին
կիսամյակ ինն ամիս տարի
1 2 3 4 5 6 7
1. Ազգային էտալոնների ստեղծում, ձեռքբերում, կատարելագործում, պահպանում, սպասարկում և բաղդատում ազգային էտալոնների բաղդատման աշխատանքների կազմակերպում և 10 միավոր էտալոնի բաղդատում բաղդատման վկայականի հանձնում, որը հիմք է ստեղծում չափման միջոցների փորձարկումների, արտադրանքի սերտիֆիկացման արդյունքների նկատմամբ փոխադարձ վստահության համար
ազգային էտալոնների պահպանման, տեխնիկական սպասարկման կազմակերպում էտալոնների ճշտության պահանջվող մակարդակի ապահովում
Աշխատանքների ծավալը (նշված է «աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում) X X X
Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) X X X X
Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) 9837.0 1449.0 5644.0 9837.0
2. Հետազոտական աշխատանքների կատարում հետազոտական աշխատանքների կազմակերպում չափագիտական սպասարկման մակարդակի բարձրացում
13 միավոր ստանդարտ նմուշների ձեռքբերում ստանդարտ նմուշների բանկի համալրում
Աշխատանքների ծավալը (նշված է «աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում) X X X
Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) X X X X
Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) 7546,0 3773,0 5659,0 7546,0
3. Չափագիտության բնագավառի նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակում չափագիտության բնագավառի 2 ազգային ստանդարտի նախագծերի մշակման նախապատրաստական աշխատանքների կազմակերպում, նախագծերի 1-ին և 2-րդ խմբագրությունների մշակում, միջպետական և միջազգային պահանջներին ներդաշնակեցում, փորձաքննության կազմակերպում և ընդունման նախապատրաստում
ՉԱԻ. չափագիտություն: Տերմիններ և սահմանումներ
ՉԱԻ. չափման միջոցների պետական փորձարկումները, տեսակի հաստատումը
և պետական գրանցումը ստանդարտի ընդունում
ստանդարտի ընդունում
ստանդարտի ընդունում
Աշխատանքների ծավալը («աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթերի փաթեթը) X X X
Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) X X X X
Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) 1977.0 988.0 1482.0 1977.0
4. Միասնական ժամանակի և հաճախականության ապահովում, ստանդարտ նմուշների մշակում 2005 թ. ձեռք բերված ժամանակի և հաճախականության էտալոնի ներդրման, գործարկման աշխատանքների կազմակերպում և իրականացում չափագիտական սպասարկման ապահովում
բնական գազի, ոգելից խմիչքների ստանդարտ նմուշների մշակման աշխատանքների կազմակերպում, պատրաստում և վկայագրում ստանդարտ նմուշների վկայագրման և կիրառման փաստաթղթերի փաթեթ
Աշխատանքների ծավալը (նշված է «աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում ) X X X
Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) X X X X
Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) 2140,0 1070,0 1605,0 2140,0
Ընդամենը 21500.0 7280,0 14390,0 21500,0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան