Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1064 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1064 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի մեջ կատարել հետևյալ լրացումները.

Հրամանագրով հաստատված կարգում.

1. 11-րդ կետի երկրորդ պարբերությունը «(խորհուրդները, ծառայությունները)» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը» բառերով։

2. 18-րդ կետի «ե» ենթակետի 2-րդ պարբերության «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և շահագրգիռ նախարարների հետ» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեությանը վերաբերող նախագծերը ներկայացվում են վերոհիշյալ մարմինների ղեկավարներին` կարծիքի» բառերով։

3. 19-րդ կետի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, շահագրգիռ նախարարների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեությանը վերաբերող նախագծերը` վերոհիշյալ մարմինների ղեկավարների» բառերով։

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2006 թ. ապրիլի 10

Երևան

ՆՀ-72-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։