Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ՆՀ-214-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ՆՀ-214-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 26-ի «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-214-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունը.

Հրամանագրի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Հիմնել հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ և այն յուրաքանչյուր տարի շնորհել՝

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կամ կազմակերպություններին՝ մեկ մրցանակ.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց կամ օտարերկրյա կազմակերպություններին՝ մեկ մրցանակ»:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2006 թ. ապրիլի 14

Երևան

ՆՀ-82-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։