Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

5 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 2006 թվականի N 400-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 06 ենթախմբի «04. Պետական աջակցություն մշակութային միջոցառումների իրականացմանը» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված հատկացումներից 117000.0 հազ. դրամն ուղղել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կողմից իրականացվող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երկրորդ փառատոնի անցկացմանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 26.2-րդ կետը «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«, իսկ միջոցառումների ծախսերի նախահաշիվները հաստատել Ռուսաստանում Հայաստանի տարվա միջոցառումների կազմակերպման կոմիտեի և Ֆրանսիայի Հանրապետությունում 2006-2007 թվականներին անցկացվելիք Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի կողմից` նախօրոք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ»։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. ապրիլի 1

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

մարտի 30-ի N 400-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ.դրամ)

Խում-բը Ենթա-խումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները ներկայացված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - - - -

այդ թվում`

07 ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ ԵՎ ԿՐՈՆ - - - -

այդ թվում`

06 Արվեստ - - - -

այդ թվում`

04. Պետական աջակցություն մշակութային միջոցառումների իրականացմանը - 117,000.0 117,000.0 117,000.0

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն - 117,000.0 117,000.0 117,000.0

այդ թվում`

Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ - 117,000.0 117,000.0 117,000.0

07. Պետական աջակցություն Ֆրանսիայի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի տարվա միջոցառումների իրականացմանը - (117,000.0) (117,000.0) (117,000.0)

ՀՀ կառավարության աշխատակազմ - (117,000.0) (117,000.0) (117,000.0)

այդ թվում`

Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ - (117,000.0) (117,000.0) (117,000.0)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։