ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԳԼԽԱՎՈՐՈՂ ԴԱՏԱԽԱԶՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 1996 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներ նշանակելու համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայացրած թեկնածությունների վերաբերյալ» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի տասնմեկերորդ և 95 հոդվածի առաջին մասի չորրորդ կետերով, որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներ նշանակել.
Արա Լենդրուշի Ասլանյանին - Հայաստանի Հանրապետության դատախազության տնտեսական, սոցիալական և բնապահպան ոլորտներում օրենքների կատարման վրա հսկող բաժնի պետ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Արամ Արծվիի Թամազյանին - Երևան քաղաքի դատախազ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
Դավիթ Վազգենի Ավագյանին - Թալինի նախկին վարչական շրջանի տարածքի
դատախազ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
Վարդգես Բագրատի Մկրտչյանին - Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածքի և Հոկտեմբերյան քաղաքի միջշրջանային դատախազ
Միքայել Գրիգորի Բադիրյանին - Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածքի և
Էջմիածին քաղաքի միջշրջանային դատախազ
ԼՈՌԻԻ ՄԱՐԶ
Ռուդիկ Երջանիկի Հարությունյանին - Վանաձոր քաղաքի դատախազ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
Արմեն Գրիշայի Սարդարյանին - Կոտայքի նախկին վարչական շրջանի տարածքի և
Աբովյան քաղաքի միջշրջանային դատախազ
Յուրա Նորայրի Ղազարյանին - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի
դատախազ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
12 մարտի 1996 թ.
ՆՀ-583