ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2006 թվականի N 242-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի սպայական, ենթասպայական և կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնային դրույքաչափերը (նվազագույն և առավելագույն)` համաձայն N 1.1 հավելվածի».
բ) որոշման N 1.1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. ապրիլի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2006 թ.
ապրիլի 12-ի N 242-Ն որոշման
«Հավելված N 1.1
ՀՀ վարչապետի 1999 թ.
ապրիլի 16-ի N 226 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ (ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ)
Ոլորտը Պաշտոնային դրույքաչափերը
(դրամ) Պաշտոնային դրույքաչափերը
(դրամ)
նվազագույն առավելագույն
1 2 3
ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատ
գլխավոր վարչության պետ, ԱՊՀ ներկայացուցիչ 23170 45000
վարչության պետ 20350 41200
բաժնի պետ 19760 34100
բաժանմունքի պետ 18610 29000
խմբի պետ 16750 27300
ավագ սպա, նախարարի օգնական 15840 25500
սպա, նախարարի տեղակալի օգնական 15000 23000
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
Գլխավոր խմբի պաշտոններ
գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 23170 45000
վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 20350 41200
վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 20000 37100
բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 19760 34100
Ավագ խմբի պաշտոններ
վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 19760 33500
վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 19500 33000
բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 18610 31000
բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 18000 30000
բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 17440 27600
բաժանմունքի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 17000 27000
Միջին խմբի պաշտոններ
ավագ օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ 16270 26000
օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ 15840 25000
կրտսեր օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ 15370 23300
Կրտսեր խմբի պաշտոններ
ենթասպաներով զբաղեցրած պաշտոններ 15000 22600
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատ
Սպայական պաշտոններ
գլխավոր վարչության պետ 23170 45000
գլխավոր վարչության պետի տեղակալ 22010 42400
վարչության պետ 20350 41200
գլխավոր վարչության կազմում վարչության, ինքնուրույն բաժնի պետ 19760 34100
բաժնի պետ (տարածքային) 18610 29000
ինքնուրույն բաժանմունքի, վարչության կազմում բաժնի պետ 18000 28600
վարչության կազմում բաժնի պետի տեղակալ 17800 27800
վարչության (բաժնի) կազմում բաժանմունքի պետ 17440 28100
կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչ 16750 27300
ավագ` օպերլիազոր, քննիչ, տեսուչ 16270 26400
օպերլիազոր, քննիչ, տեսուչ 15840 25500
դասակի հրամանատար 15370 21900
ավագ տեսուչ (շարային) 15030 20700
տեսուչ (շարային) 15000 19000
Ենթասպայական պաշտոններ 15000 17800
կրտսեր հրամկազմ 15000 16500
շարքային կազմ 15000 15900
Ներքին զորքեր
Սպայական կազմ
հրամանատարական 23170 45000
շտաբի պետ 20470 41200
բաժնի պետ, գնդի հրամանատար 19760 31400
բաժանմունքի պետ 18610 28400
առանձին գումարտակի շտաբի պետ 17800 27800
ավագ սպա, վաշտի հրամանատար 17440 27300
դասակի հրամանատար 16500 26700
սպա 16000 25700
առաքիչ 15900 24500
Ենթասպայական կազմ
դասակի հրամանատար 15800 24900
ջոկի հրամանատար 15370 23700
հրաձիգ 15000 20700
տեսուչ 15000 20100
բուժակ 15000 19000
ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զինվորական միավորումներ և ստորաբաժանումներ
կորպուսի հրամանատար 20940 45000
բրիգադի հրամանատար 20470 36700
գնդի հրամանատար 19760 34100
գումարտակի (դիվիզիոն) հրամանատար 18610 29000
վաշտի (մարտկոցի) հրամանատար 17440 24900
դասակի հրամանատար 16270 21300
ջոկի հրամանատար 15370 18400
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան