Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում մայրության և մանկության խնդիրների արդյունավետ լուծման նպատակով, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի կատարման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին համապատասխան, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) մայրության պահպանման, երեխաների առողջության, ինչպես նաև նրանց մտավոր զարգացման ապահովման խնդրի գերակայությունից ելնելով` մշակել «Հայաստանի երեխաները» և «Վերարտադրողական առողջություն» պետական ծրագրերը և դրանց ներդրմանն ուղղված գործողությունների պլան` մինչև 2000 թվականը իրականացման ժամկետով.

բ) մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել երեխաների իրավունքներին, նրանց առողջությանն ու մանկությանն առնչվող խնդիրները կարգավորող համապատասխան օրենքների նախագծեր.

գ) տարեկան մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահին զեկուցագիր ներկայացնել ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների կատարման ընթացքի վերաբերյալ և Միավորված ազգերի կազմակերպությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության զեկույցը` ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով սահմանված կարգով:

2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

29 մարտի 1996 թ.

ՆՀ-590

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։