0400191.30.03.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 մարտի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
30 մարտի 1999 թվականի N 191
քաղ. Երևան
Ռուսաստանի Դաշնության եվ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ռազմաուսումնական հաստատություններ սովորելու գործուղված Հայաստանի Հանրապետության զինծառայողների եվ կուրսանտների պաշտոնային դրույքաչափերի եվ կրթաթոշակների մասին
(վերնագիրը փոփ. 21.10.04 N 1453-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1999 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում 1999 թվականի հունվարի 1-ից սահմանել`
ա) Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր Հայաստանի Հանրապետության զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի.
բ) Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններում ուսանող Հայաստանի Հանրապետության զինծառայողների կրթաթոշակը` 25 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով.
գ) Այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանող Հայաստանի Հանրապետության զինծառայողների կրթաթոշակները` 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով:
(1-ին կետը փոփ. 21.10.04 N 1453-Ն, 16.03.06 N 312-Ն)
2. Պահպանել Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր Հայաստանի Հանրապետության զինծառայողների ամսական դրամական բավարարման վճարումները Հայաստանի Հանրապետության դրամով սահմանված չափերով և կարգով:
(2-րդ կետը լրաց. 21.10.04 N 1453-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 22-ի «ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ սովորելու գործուղվող Հայաստանի Հանրապետության զինծառայողների և կուրսանտների պաշտոնային դրույքաչափերի և կրթաթոշակների մասին» N 641 որոշման 1-ին և 2-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 22-ի N 641 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N 480 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 30-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
մարտի 30-ի N 191 որոշման
Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր Հայաստանի Հանրապետության զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը
Պաշտոնի անվանումը Պաշտոնի դրույքաչափը
(ԱՄՆ-ի դոլար)
Կենտրոնական ապարատ
վարչության պետ 300
բաժնի պետ 260
բաժանմունքի պետ, խմբի պետ, տեսչության պետ 240
ավագ սպա, սպա 220
Զինվորական միավորումներ և ստորաբաժանումներ
դիվիզիայի հրամանատար 300
բրիգադայի հրամանատար 280
գնդի հրամանատար 260
գումարտակի (դիվիզիոնի) հրամանատար 240
վաշտի հրամանատար 220
դասակի հրամանատար 200
Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի ղեկավար Է. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ