Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվականի, ՀՕ-118-Ն) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով`
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվականի, ՀՕ-118-Ն) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով`
«14. Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդները ծառայության ավարտից հետո առանց ավելացված արժեքի հարկի վճարման կարող են ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:»: