«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2006 թվականի N 430-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 2334-Ն որոշումը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրական գործունեությանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը հատկացնել 31260.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. ապրիլի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 6-ի N 430-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման N 5 հավելվածում (պակասեցվող գումարները նշված են բացասական, իսկ ավելացվող գումարները` դրական նշանով)
խումբը ենթախումբը առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ
11 ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐ (բացառությամբ վառելիքի), ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ - -12980 -25950 -39080
այդ թվում`
01 Արդյունաբերության, հանքային հանածոների պաշարների, շինարարության և բնապահպանության բնագավառում պետական կառավարում - -12980 -25950 -39080
այդ թվում`
01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կառավարում - -12980 -25950 -39080
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն - -12980 -25950 -39080
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - -12980 -25950 -39080
այդ թվում` -
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ - -9900 -19800 -29700
ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ - -1350 -2700 -4050
այդ թվում`
Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ - -1350 -2700 -4050
այդ թվում`
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ - -1350 -2700 -4050
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ - -1730 -3450 -5330
այդ թվում`
Ապրանքների ձեռքբերում - -200 -350 -500
այդ թվում`
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր - -200 -350 -500
այդ թվում`
-գրասենյակային ապրանքներ և նյութեր - -200 -350 -500
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ - -300 -600 -900
Տրանսպորտային ծառայությունների վճարներ - -300 -640 -1040
Կապի ծառայությունների վճարներ - -300 -600 -1000
Կոմունալ ծառայությունների վճարներ - -630 -1260 -1890
այդ թվում`
-էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր - -600 -1200 -1800
Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր - -10 -20 -30
Այլ կոմունալ ծախսեր - -20 -40 -60
14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ - 12980 25950 39080
այդ թվում`
06 Այլ ծրագրեր - 12980 25950 39080
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ - 12980 25950 39080
ՀՀ կառավարություն - 12980 25950 39080
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան