Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԾԽԱԽՈՏԱՀՈՒՄՔՈՒՄ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐՈՒՄ ՌԱԴԻՈՆՈՒԿԼԻԴՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 ապրիլի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 10006102

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 մարտի 2006 թ.

ք. Երևան N 251-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԾԽԱԽՈՏԱՀՈՒՄՔՈՒՄ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐՈՒՄ ՌԱԴԻՈՆՈՒԿԼԻԴՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշման 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1957-Ն

որոշման 1-ին կետի ա) ենթակետի և համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

Հաստատել «Ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում ռադիոնուկլիդների որոշման մեթոդիկան» (կցվում է):

Նախարար՝ Ն. Դավիդյան

Հաստատված է`

ՀՀ առողջապահության նախարարի

2006թ. մարտի 13-ի

N 251-Ն հրամանով

Մեթոդիկա

ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում

ռադիոնուկլիդների որոշման

1. Ընդհանուր դրույթներ

1.1 Սույն մեթոդիկան սահմանում է ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում (այսուհետ` Ծխախոտ) ցեզիում-137 (Cs.137) և ստրոնցիում-90 (Sr.90) ռադիոնուկլիդների տեսակարար ակտիվության որոշման լաբորատոր-հետազոտության մեթոդը:

1.2 Ռադիոնուկլիդների տեսակարար ակտիվության չափման համար նախատեսվող չափիչ սարքերը և սարքավորումները պետք է ստուգաչափված լինեն չափագիտության ազգային մարմնի կողմից:

2. Տերմիններ և սահմանումներ

2.1 Կետային նմուշ - խմբաքանակի մի կետից վերցրած ծխախոտի նվազագույն քանակ:

2.2 Միացյալ նմուշ - կետային նմուշների միասնականություն:

2.3 Միջին նմուշ - միացյալ նմուշի մաս, որը նախատեսված է հետազոտության համար:

2.4 Հաշվարկվող նմուշ - հետազոտության մեթոդին համապատասխան` միացյալ (միջին) նմուշից ստացված նյութի որոշակի քանակ:

2.5 Տեսակարար ակտիվություն-նյութի ռադիոակտիվության հարաբերությունը զանգվածին՝ արտահայտված Բեկկերել/կիլոգրամով (Բկ/կգ):

2.6 Ճառագայթաչափիչ (ռադիոմետրիկ) սարք նյութի ռադիոակտիվությունը որոշող տեխնիկական չափիչ սարք:

3. Հետազոտության գործընթաց

3.1 Ծխախոտի ճառագայթաբանական հետազոտությունը բաղկացած է հետևյալ փուլերից`

3.1.1 նմուշի ընտրություն,

3.1.2 հաշվարկվող նմուշի պատրաստում,

3.1.3 հաշվարկվող նմուշում Cs.137 տեսակարար ակտիվության չափում,

3.1.4 հաշվարկվող նմուշում Sr.90 տեսակարար ակտիվության չափում,

3.1.5 ստացված արդյունքների հաշվարկ,

3.1.6 գնահատում:

4. Նմուշառմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ

4.1 Նմուշառումից առաջ պետք է կատարել ողջ խմբաքանակի ճառագայթային դոզայի հզորության չափում:

4.2 Եթե խմբաքանակի գամմա ֆոնը գերազանցում է բնական ֆոնին, ապա այն պետք է նշվի նմուշառման ակտում:

4.3 Նմուշառումը ներառում է`

4.3.1 կետային նմուշառում,

4.3.2 միացյալ նմուշի ձևավորում,

4.3.3 միջին նմուշի ընտրություն:

4.4 Կետային նմուշների քանակությունը պայմանավորված է միացյալ նմուշի պահանջվող քաշից (զանգվածից):

4.5 Փաթեթավորված ծխախոտի մեկ միավորը (1 տուփը) համարվում է կետային մեկ նմուշ:

4.6 Կետային նմուշները տեղավորելով միևնույն տարայում (արկղ և այլն) անհրաժեշտ է խառնել միացյալ (միատարր) նմուշ ձևավորելու համար:

4.7 Պատրաստվող միացյալ նմուշների քանակությունները պայմանավորված են խմբաքանակի զանգվածով:

4.8 Հետազոտման ենթակա միջին նմուշի զանգվածը պետք է լինի 0,7-ից մինչև 1կգ:

4.9 Պարկերում, արկղներում փաթեթավորված ծխախոտի խմբաքանակից նմուշառումը կատարվում է խմբաքանակի փաթեթավորված միավորներից (3-5%-ը):

5. Նմուշի փաթեթավորմանը ներկայացվող պահանջներ

5.1 Միջին նմուշը հերմետիկ փակվում և փաթեթավորվում է երկշերտ, սինթետիկ, ջրանթափանց պարկում, այնուհետև տեղադրվում է թղթե պարկում և կնքվում:

5.2 Յուրաքանչյուր նմուշը պետք է ունենա պիտակ, որում ներառվում են՝

5.2.1 նմուշի համարը և անվանումը,

5.2.2 նմուշառման վայրը և ամսաթիվը,

5.2.3 նմուշի քաշը,

5.2.4 խմբաքանակի գամմա-ճառագայթային ֆոնը,

5.2.5 պիտակը սինթետիկ թաղանթով փաթեթավորում է, նմուշի հետ տեղադրվում հատուկ արկղի (տարայի) մեջ և կնքվում:

5.3 Նմուշառումը ձևակերպվում է ակտով` 2 օրինակից, որոնցից մեկը նմուշին կից ուղղարկվում է լաբորատորիա, իսկ երկրորդ օրինակը պահվում է կազմակերպությունում:

5.4 Լաբորատորիայում նմուշը գրանցվում է հատուկ մատյանում:

6. Նմուշի նախապատրաստումը հետազոտության

6.1 Հետազոտվող ծխախոտի առավել մանրացում` նմուշի միջինացման և զանգվածի ավելացման նպատակով, որը հնարավոր կլինի տեղավորել չափիչ կյուվետի մեջ:

6.2 Չափման համար նախատեսված նմուշը տեղադրվում է չափիչ կյուվետի մեջ:

6.3 Հետազոտվող ծխախոտի զանգվածը որոշելու համար կյուվետը կշռում են նյութը լցնելուց առաջ և հետո:

7. Cs.137 և Sr.90 տեսակարար ակտիվության չափում

7.1 Cs.137 տեսակարար ակտիվության չափումը իրականացվում է գամմա-սպեկտրոմետրով` սարքի շահագործման հրահանգին համապատասխան:

7.2 Cs.137 չափման համար օգտագործվում է նատիվ (պարզ, բնական) նմուշներ:

7.3 Եթե գամմա-սպեկտրոմետրիկ չափման ընթացքում, բացի Cs.137 և K.40 իզոտոպներից հայտնաբերվում են այլ ռադիոնուկլիդներ, ապա հետազոտությունը պետք է կրկնել մինչև այլ ռադիոնուկլիդների հայտնաբերումը:

7.4 Sr.90 տեսակարար ակտիվության չափումը իրականացվում է բետտա-սպեկտրոմետրով` սարքի շահագործման հրահանգին համապատասխան:

7.5 Sr.90 տեսակարար ակտիվության որոշման համար կարելի է օգտագործել նատիվ (պարզ, բնական) նմուշներ:

7.6 Եթե բետտա-սպեկտրոմետրի զգայնությունը չի բավարարում նատիվ նմուշների օգտագործմամբ հավաստի արդյունքներ ստանալը, ապա կատարվում է նմուշի ջերմային խտացում:

8. Նմուշի ջերմային խտացում

8.1 Նախնական պատրաստում անցած 0,5-1,0 կգ կշռով ծխախոտի նմուշը տեղադրվում է չորացման պահարան` 100-120.0 C-ի պայմաններում:

8.2 Չոր նմուշը տեղափոխվում է հախճապակյա թասի մեջ և տաքացվում էլեկտրական սալիկի վրա կամ ինֆրակարմիր ճառագայթման տակ` մինչև լրիվ ածխացումը:

8.3 Ածխացված նմուշը տեղափոխվում է փոքր չափի թասի կամ տիգելի մեջ և մոխրացվում մուֆելային վառարանում` 800-900.0 C-ի պայմաններում:

8.4 Ստացված մոխիրը կշռվում է, տրորվում հախճապակյա սանդի մեջ, վերցվում է 10-15 գրամ նմուշ և տեղադրվում չափիչ կյուվետի մեջ, որտեղ կատարվում է լրացուցիչ խտացում և հարթեցում` հավասարաչափ սեղմման միջոցով և տեղադրվում բետա-սպեկտրոմետրիկ սարքի մեջ:

9. Հետազոտության արդյունքների գնահատում

9.1 Գնահատումը կատարվում է չափման արդյունքը և տեսակարար ակտիվության սահմանային թույլատրելի մակարդակի համադրման միջոցով, որի համար՝

9.1.1 կիրառվում է B համապատասխանության ցուցանիշը և դրա որոշման ∆B սխալի ցուցանիշը,

9.1.2 գնահատումը կատարվում է համաձայն (1) բանաձևի,

B= (Aտես./ H)Sr + (Aտես./ H) Cs (1), որտեղ

A-ն - չափման արդյունքում ստացված տեսակարար ակտիվությունն է (Բկ/կգ),

H-ը - տեսակարար ակտիվության թույլատրելի մակարդակը (Բկ/կգ):

9.2 Տեսակարար ակտիվության որոշման սխալի ցուցանիշը` ∆B-ն որոշվում է համաձայն (2) բանաձևի

Ակտի պատկեր

( ∆A H ) .2 Sr + ( ∆A H ) .2 Cs

(2), որտեղ

∆A-ն - տեսակարար ակտիվության սխալի վստահական բացարձակ գործակիցը` հավասար 0,95-ի:

9.3 Եթե B + ∆B ≤ 1, ապա ստացված արդյունքը համապատասխանում է տեսակարար ակտիվության սահմանային թույլատրելի մակարդակին:

9.4 Եթե B - ∆B > 1, ապա ստացված արդյունքը չի համապատասխանում տեսակարար ակտիվության սահմանային թույլատրելի մակարդակին:

9.5 Եթե B + ∆B > 1, ապա ստացված արդյունքը չի համապատասխանում տեսակարար ակտիվության սահմանային թույլատրելի մակարդակին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։