Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործել է մինչև 2006-05-04Բացել ARLIS-ում

Հոդված 13.

Սահմանել, որ Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման աշխատանքները կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նշված ավանդների դիմաց փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիման վրա` յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում այդ նպատակով առանձին տողով նախատեսվող բյուջետային հատկացումների սահմաններում:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը` հիմք ընդունելով սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու 2006 թվականի տարեկան ծրագիրը, մինչև 2006 թվականի հուլիսի 1-ը`

1) սահմանել նշված փոխհատուցման տրամադրման կարգը.

2) ճշտել նշված փոխհատուցումն ստանալու առաջնահերթ իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։