ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
13 ապրիլի 2006 թ.
ք. Երևան N 06/38-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
«Դուֆա» ՍՊԸ-ին անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ կետով, 43 հոդվածի 2-րդ կետի 11-րդ բաժնի 2-րդ ենթակետով, ՀՀ մաքսային օրենսգրքի 59 հոդվածի 1 և 3 կետերով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
«Դուֆա» ՍՊԸ-ին տրամադրել անմաքս առևտրի խանութում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզիա Գյումրու «Շիրակ» օդանավակայանի մեկնման սրահում:
Նախագահ,
Մ/Ծ գեներալ-մայոր` Ա. Ավետիսյան