Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2006 թվականի N 502-Ն

2006 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի ապրիլի 27-ի «2006 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ 92-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի: Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

ա) 2006 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` ապրիլ-հունիս ամիսների ընթացքում,

բ) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

ա) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.

բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող` զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

բ) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) 2006 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

ա) անհրաժեշտության դեպքում` համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ:

9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

ա) ապահովել զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում.

բ) ապահովել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության 2 անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:

12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

ա) 2006 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման և ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`

դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2006 թվականի հունիսի 25 ը,

բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2006 թվականի հունիսի 1-ը.

բ) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրոսների, ասպիրանտների (տարկետման իրավունքով տեղերի) և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտների (տարկետման իրավունքով տեղերի) ընդունելություններն ավարտել 2006 թվականի հունիսի 20-ին:

14. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. ապրիլի 27

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2006 թվականի

ապրիլի 27-ի N 502-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ս. Սարգսյան

- ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Մ. Հարությունյան

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ա. Հարությունյան

- ՀՀ զինվորական կոմիսար

Հ. Հարությունյան

- ՀՀ ոստիկանության պետ

Գ. Հակոբյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Ա. Հովսեփյան

- ՀՀ գլխավոր դատախազ

Ն. Դավիդյան

- ՀՀ առողջապահության նախարար

Ա. Մանուկյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Ս. Երիցյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար

Մ. Շահգելդյան

- ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Հ. Խառատյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ

Բ. Ոսկանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2006 թվականի

ապրիլի 27-ի N 502-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

Մարզերի և զինկոմիսարիատների անվանումները Հանձնաժողովների անդամները

1 2

Երևան

Արաբկիր Ե. Զախարյան - Երևանի քաղաքապետ

Մաշտոց (հանձնաժողովի նախագահ)

Կենտրոնական

Նոր Նորք Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի

տեղակալ

Շահումյան - Երևան քաղաքի դատախազ

Շենգավիթ - Երևան քաղաքի ոստիկանության

վարչության պետ

Էրեբունի

- Երևան քաղաքի կայազորի ռազմական

ոստիկանության բաժնի պետ

Արագածոտն Գ. Գյոզալյան - Արագածոտնի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Աշտարակ

Ապարան Մ. Ս. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի

տեղակալ

Թալին - Արագածոտնի մարզի դատախազ

- մարզային ոստիկանության վարչության պետ

- Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության Աշտարակի բաժանմունքի պետ

Արարատ Ա. Սարգսյան - Արարատի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Արտաշատ

Արարատ Ա. Աղաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի

տեղակալ

Մասիս - Արարատի մարզի դատախազ

- մարզային ոստիկանության վարչության պետ

- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետի տեղակալ

Արմավիր Ա. Հերոյան - Արմավիրի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Արմավիր

Էջմիածին Ա. Միրզաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի

տեղակալ

- Արմավիրի մարզի դատախազ

- մարզային ոստիկանության վարչության պետ

- Արմավիրի կայազորի ռազմական ոստի-կանության բաժնի պետ

Գեղարքունիք Ս. Բարսեղյան Գեղարքունիքի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Գավառ

Մարտունի Հ. Բաղմանյան - 2-րդ բանակային կորպուսի

հրամանատար

Սևան - Գեղարքունիքի մարզի դատախազ

Կրասնոսելսկ - մարզային ոստիկանության վարչության պետ

- Սևանի կայազորի ռազմական

ոստիկանության բաժնի պետ

Լոռի Հ. Քոչինյան - Լոռու մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Վանաձոր

Սպիտակ Լ. Երանոսյան - 3-րդ բանակային կորպուսի

հրամանատար

Ստեփանավան - Լոռու մարզի դատախազ

Տաշիր

Թումանյան - մարզային ոստիկանության վարչության

պետ

- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության

Վանաձորի բաժանմունքի պետ

Կոտայք Կ. Շահգալդյան - Կոտայքի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Կոտայք (Աբովյան) Ա. Մելոյան - ՀՀ պաշտպանության նախարարի ավագ

Հրազդան

Չարենցավան օգնական -վարչական ապարատի

ղեկավար

Նաիրի - Կոտայքի մարզի դատախազ

- մարզային ոստիկանության վարչության պետ

- Երևանի կայազորի ռազմական ոստիկանության

Աբովյանի բաժանմունքի պետ

Շիրակ Ռ. Մանուկյան - Շիրակի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Գյումրի

Արթիկ Գ. Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարի

տեղակալ

Աշոցք - Շիրակի մարզի դատախազ

Անի - մարզային ոստիկանության վարչության

Ախուրյան պետի պաշտոնակատար

- Շիրակի կայազորի ռազմական

ոստիկանության բաժնի պետ

Սյունիք Ս. Խաչատրյան - Սյունիքի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Կապան

Գորիս Գ. Գաբրիելյան - 1 -ին բանակային կորպուսի

հրամանատար

Սիսիան - Սյունիքի մարզի դատախազ

Մեղրի - մարզային ոստիկանության վարչության պետ

- Գորիսի կայազորի ռազմական

ոստիկանության բաժնի պետ

Վայոց ձոր Ս. Սարգսյան - Վայոց ձորի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Եղեգնաձոր Ա. Փայտյան - 4-րդ ԲԿ-ի հրամանատար

Վայք - Վայոց ձորի մարզի դատախազ

- մարզային ոստիկանության վարչության պետ

- Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ

Տավուշ Ա. Ղուլարյան - Տավուշի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Իջևան Մ. Գ. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի հատուկ հանձնարարությունների գծով գեներալ

Տավուշ (Բերդ)

Նոյեմբերյան - Տավուշի մարզի դատախազ

Դիլիջան - մարզային ոստիկանության վարչության պետ

- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2006 թվականի

ապրիլի 27-ի N 502-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Հարությունյան

- ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)

Ս. Ղասաբյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ

Ա. Փարսադանյան

- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ

Լ. Նանիջանյան

- թերապևտ

Վ. Տեր-Գրիգորյան

- թերապևտ-սրտաբան

Ս. Թադևոսյան

- հոգեբույժ

Գ. Հովհաննիսյան

- նյարդաբան

Ա. Մուրադյան

- քիթ-կոկորդ-ականջի մասնագետ

Ա. Ուզանկիչյան

- վիրաբույժ

Հ. Շահինյան

- ակնաբույժ

Կ. Բաբայան

- մաշկավեներոլոգ

Վ. Այվազյան

- վնասվածքաբան

Հ. Հովսեփյան

- հանձնաժողովի քարտուղար

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։