«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 2006 թվականի N 521-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ` 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի` 2007 թվականի հունվարի 1-ից պարտադիր հայերեն մակնշման ապահովման միջոցառումները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. ապրիլի 28
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 20-ի N 521-Ն որոշման
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ` 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
NN
ը/կ Միջոցառման նպատակը Օրենքի կամ ՀՀ կառավարության որոշման նախագծի անվանումը ՀՀ կառավարություն ներկայացնելու
ժամկետը Կատարողը
1 2 3 4 5
1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի առանձին տեսականու համար պարտադիր հայերեն մակնշման պահանջի և այն ուժի մեջ մտնելու ժամանակացույցի սահմանում` դրա իրականացումը նախատեսելով հետևյալ 2 փուլով` 1. «Սննդամթերքի համար պարտադիր հայերեն մակնշման պահանջի կիրառման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2006 թ.
ապրիլի 17 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Առաջին փուլ` 01.01.2007 թ.
ա) մանկական սննդի,
բ) ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների,
գ) ձկան խավիարի, ձկնեղենի,
դ) բնական հյութերի և նեկտարների,
ե) կոնֆետների և հրուշակեղենի,
զ) փաթեթավորված յուղերի և ճարպերի,
է) այլ առաջնահերթ հայերեն
մակնշման ենթակա սննդամթերքի. 2. «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի առանձին տեսականու հայերեն մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Սննդամթերքի անվտանգության մասին» նոր ՀՀ օրենքի ընդունումից հետո 15-օրյա ժամկետում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
Երկրորդ փուլ` 01.07.2007 թ.
մնացած սննդամթերքի համար
2. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և ներմուծում իրականացնող բոլոր տնտեսավարող սուբյեկտներին Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի` 2007 թվականի հունվարի 1-ից պարտադիր հայերեն մակնշման պահանջը մաքսային սահմանին կիրառելու մասին իրազեկման ապահովում` օգտագործելով նաև զանգվածային լրատվության միջոցները «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության որոշումների ընդունումից հետո, պարբերաբար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան