ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով բանկային գործունեության ոլորտում նոր օրենսդրական ակտերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների միջև փոխհարաբերությունների հստակեցման, բանկային համակարգի կառուցվածքային բարեփոխումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և հիմնվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 6 կետի վրա, որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր խորհրդակցական մարմին` բանկային համակարգի կառուցվածքային բարեփոխումների հարցերի հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
2. Հաստատել հանձնաժողովի հետևյալ կազմը`
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ:
3. Հանձնաժողովի նախագահին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
25 նոյեմբերի 1996 թ.
ՆՀ-675