Համաձայնեցված է
Հաստատված է
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
18.10.94 թ.
թ. 02941/3-4
ՀՀ Կենտրոնական բանկ
18.10.94 թ.
թ. ԲԱ-01-01/83
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.10.94 թ.
թ. 7/01-1
Ձեռնարկությունների տարադրամային հաշիվների ԵՎ հաշվապահական հաշվեկշռի տարադրամային հոդվածների վերագնահատման ԵՎ եկամուտների վերահաշվարկման կարգում լրացում կատարելու մասին
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1992 թ. նոյեմբերի 2-ին հաստատված, ՀՀ հարկային պետական տեսչության և ՀՀ Կենտրոնական բանկի հետ համաձայնեցված «Ձեռնարկությունների տարադրամային հաշիվների և հաշվապահական հաշվեկշռի տարադրամային հոդվածների վերագնահատման և եկամուտների վերահաշվարկման» կարգի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ պարբերությամբ.
«Ձեռնարկությունների արտադրական հզորությունների գործարկման, շինարարական և կարգաբերման աշխատանքների կատարման համար ստացված պետական արժութային նպատակային ֆինանսավորման գումարների ակտիվային մասի վերագնահատման արդյունքները հաշվեգրվում են հաշվապահական հաշվառման «նպատակային ֆինանսավորում և մուտքեր» թիվ 96 հաշվին»:
Սույն լրացումը կիրառվում է հաստատման պահից: