Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԳՈՒԳԱՐՔ» ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի ԹԻՎ Կ-XX-000034 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ «ՎԱՆԱՁՈՐ ԱՍԱՐ» ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

20 ապրիլի 2005 թվականի N 368-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Գուգարք» առողջարան» ՍՊԸ-ի թիվ Կ-XX-000034 բժշկական օգնություն և սպասարկում գործունեության լիցենզիան «Վանաձոր Ասար» առողջարան» ՍՊԸ-ի անվամբ վերաձևակերպելու վերաբերյալ հայտը մերժելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը և հաշվի առնելով, որ «Վանաձոր Ասար» առողջարան» ՍՊԸ-ն չի հանդիսանում «Գուգարք» առողջարան» ՍՊԸ-ի իրավահաջորդը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «Գուգարք» առողջարան» ՍՊԸ-ի բժշկական օգնություն և սպասարկում գործունեության լիցենզիան «Վանաձոր Ասար» առողջարան» ՍՊԸ-ի անունով վերաձևակերպելու վերաբերյալ ներկայացված հայտը մերժել:

2. ՀՀ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ՝ Մ. Կարապետյանին.

2.2 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ՝ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։