Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԵՐԵՎԱՆԻ «ԱՎԱՆԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ԱԿ ԼԻՑԵՆԶԻԱՆ «ԵՐԵՎԱՆԻ «ԱՎԱՆԴԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ԱԿ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

20 ապրիլի 2005 թվականի N 370-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Երևանի «Ավանդական բժշկական ինստիտուտ» ԱԿ լիցենզիան «Երևանի «Ավանդական բժշկական համալսարան» ԱԿ-ի անվամբ վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասը և լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Երևանի «Ավանդական բժշկական ինստիտուտ» ԱԿ-ին 2003 թվականի հունիսի 30-ին տրված թիվ Կ-XX-000001 բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզիան վերաձևակերպել Երևանի «Ավանդական բժշկական համալսարան» արտադրական կոոպերատիվի անունով:

2. ՀՀ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ՝ Մ. Կարապետյանին.

2.1 Ապահովել լիցենզիայում կատարված փոփոխության մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում:

2.2 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ՝ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։