Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի նշանավորումն Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ, ականավոր զորահրամանատար Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 100-ամյակի, որոշում եմ.

1. Ստեղծել հոբելյանական տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողով (կազմը կցվում է):

2. Հոբելյանական տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում հաստատել Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի տոնակատարության միջոցառումների ծրագիրը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել միջոցառումների անցկացման ֆինանսավորումը:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

8 մայիսի 1997 թ.

ՆՀ-732

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Կ Ա Զ Մ Ը

Վազգեն Սարգսյան

Վանո Սիրադեղյան

Արմեն Սմբատյան

Ֆադեյ Սարգսյան

Գուրգեն Դալիբալթայան

Վյաչեսլավ Հարությունյան

Լևոն Ստեփանյան

Գեղամ Գրիգորյան

Պերճ Բոշնաղյան

Հրանտ Հովհաննիսյան - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար

(նախագահ)

- Երևանի քաղաքապետ

- Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության

հարցերի և սպորտի նախարար

- Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային

ակադեմիայի պրեզիդենտ

- Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսուչ

- Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական,

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի

10-րդ վարչության պետի պաշտոնակատար

- «Մարշալ Բաղրամյան» հիմնադրամի փոխնախագահ

- Հայաստանի Հանրապետության պատերազմի և աշխատանքի

վետերանների հանրապետական խորհրդի նախագահ

- Հայաստանի Հանրապետության պատերազմի և զինված ուժերի

վետերանների կոմիտեի նախագահ

- Հայաստանի Հանրապետության պատերազմի և զինված ուժերի

վետերանների կոմիտեի փոխնախագահ (քարտուղար)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։