Հաստատված է`
ՀՀ հարկային պետական
տեսչության կողմից`
«28» դեկտեմբերի 1994 թ.
թ. 03519/3-3
Համաձայնեցված է`
ՀՀ ֆինանսների
նախարարության հետ
«28» դեկտեմբերի 1994 թ.
թ. 3-04/16
ՀՀ մաքսային վարչության
կողմից`
«28» դեկտեմբերի 1994 թ.
թ. 1082-ՄՎ ՀՀ արդարադատության
նախարարության հետ`
«29» դեկտեմբերի 1994 թ.
թ. 1-8
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1993Թ. ՄԱՅԻՍԻ 27-Ի «ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 01127/3-3 ԵՎ ԹԻՎ 573 ՄՎ ՀՐԱՀԱՆԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ Հ.1
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 1994 թ. նոյեմբերի 30-ի ՀՀ օրենքի համաձայն ՀՀ հարկային պետական տեսչության և ՀՀ մաքսային վարչության 1993 թ. մայիսի 27-ի «Ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» թիվ 01127/3-3 և թիվ 573 ՄՎ հրահանգում (այսուհետև` հրահանգ) կատարվում են հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Հրահանգի առաջին կետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ.
«1. Ակցիզային հարկով հարկվում են ներմուծվող գինի-օղու արտադրանքի, գարեջրի, խաղողի գինիների, գինենյութի, ծխախոտի արտադրանքի, ոսկերչական իրերի, զարդեղենի (բիժուտերիայի), մորթու, մորթեղենի և բնական կաշվից հագուստի, ավտոդողերի, բյուրեղապակյա և ճենապակյա իրերի, ձեռագործ գորգերի ապրանքատեսակները»:
2. Հրահանգի 8-րդ կետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ.
«8. Սույն հրահանգի 4-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքում ապրանքները սեփական ենթաակցիզային ապրանքների արտադրության համար վերամշակման նպատակով որպես հումք (կիսաֆաբրիկատ) ներմուծող իրավաբանական անձինք այդ ներմուծվող ապրանքների գծով ակցիզային հարկից ազատվելու նպատակով ԲՄՀ-ի լրացման օրը պարտադիր կարգով մաքսային մարմիններին են տալիս իրենց գտնվելու վայրի հարկային պետական տեսչության կողմից հաստատված տեղեկանք* (տեղեկանքի ձևը տրված է հավելված 6-ում) այն մասին, որ իրենք հանդիսանում են ներմուծվող հումքի հետ տեխնոլոգիապես կապված ենթաակցիզային ապրանք արտադրող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն: Սակայն այդ ապրանքները հետագայում ոչ վերամշակման համար օգտագործելիս կամ իրացնելիս** ակցիզային հարկը հաշվարկվում և վճարվում է ընդհանուր կարգին համապատասխան (ելնելով այդ ապրանքների ներմուծման արժեքից և գործող դրույքաչափերից):
Վերը նշված տեղեկանքի բացակայության դեպքում նույնպես ակցիզային հարկը հաշվարկվում է ընդհանուր կարգին համապատասխան»:
3. Հրահանգը հավելված 5-ից հետո լրացվում է հետևյալ բովանդակությամբ հավելված 6-ով.
Հավելված 6
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Տրվում է ---------------------------------- շրջանի հարկային պետական տեսչության կողմից
(շրջանի/քաղաքի անունը)
առ այն, որ ------------------------------- ձեռնարկությունը (կազմակերպությունը)` պետական ռեգիստրի
(ձեռնարկության անվանումը)
գրանցման ամսաթիվ ------- հ. ---------, ունի իրավաբանական անձի կարգավիճակ և հանդիսանում է
---------------------------------------- արտադրող:
(ենթաակցիզային ապրանքի անվանումը)
Լրացուցիչ տվյալներ
Լիցենզիայի տրման ամսաթիվը ---------------------------
Լիցենզիայի համարը ----------------------------------
Լիցենզիայի գործողության ժամկետը --------------------
Ձեռք բերվող ենթաակցիզային հումքի
անվանումը -------------------
քանակը ----------------------
Կ. Տ. Տեսչության պետ` ----------------------
«--» ------------ 199 թ.
(ստորագրություն)
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------
4. Սույն փոփոխությունները և լրացումները գործողության մեջ են դրվում 1995 թ. հունվարի 1-ից:
ՀՀ հարկային պետական
տեսչության պետ`
Պ. Սաֆարյան ՀՀ ֆինանսների
նախարար`
Լ. Բարխուդարյան
ՀՀ մաքսային վարչության
պետ`
Ե. Աբգարյան ՀՀ արդարադատության
նախարար`
Վ. Ստեփանյան