Հոդված 12
Հոդված 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից և կգործի հինգ տարվա ընթացքում, յուրաքանչյուր հաջորդ հինգ տարվա համար գործողության ժամկետի ինքնին երկարաձգմամբ, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին չծանուցի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի մայիսի 23-ին՝ երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը նախապատվությունը կտան ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 27-ից:
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ
«Ղազախստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև իրավական տեղեկատվության փոխանակման մասին» Համաձայնագրի
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆՈՐՄԱՏԻՎ-ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
Ց Ա Ն Կ
1. Պետական կարգի հիմունքներ
2. Պետական անվտանգություն
3. Պաշտպանություն
4. Պետական ծառայություն
5. Արտաքին քաղաքականություն, միջազգային և արտաքին տնտեսական հարաբերություններ
6. Վարչական օրենսդրություն
7. Արդարադատություն: Դատարան: Դատախազություն
8. Հասարակական կարգի պահպանություն
9. Քրեական օրենսդրություն
10. Քրեադատավարական օրենսդրություն
11. Քրեակատարողական օրենսդրություն (ուղղիչ-աշխատանքային օրենսդրություն)
12. Քաղաքացիական և ընտանեկան իրավունք
13. Քաղաքացիադատավարական և տնտեսական օրենսդրություն
14. Աշխատանք և բնակչության զբաղվածություն
15. Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն
16. Ֆինանսներ և վարկ
17. Ձեռնարկություններ և ձեռնարկատիրական գործունեություն
18. Արդյունաբերություն
19. Շինարարական և ճարտարապետական համալիրներ
20. Գյուղատնտեսություն
21. Առևտուր
22. Տրանսպորտ և կապ
23. Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բնակչության կենցաղային սպասարկում
24. Կրթություն, գիտություն, մշակույթ
25. Առողջապահություն
26. Հողի, նրա ընդերքի, ջրերի մասին, օդային տարածքի մասին, բուսական, կենդանական աշխարհի և բնական հարստությունների մասին օրենսդրություն
27. Շրջակա միջավայրի պահպանություն
28. Երկրագիտություն, քարտեզագրություն, հիդրոօդերևութաբանություն
29. Միջազգային մասնավոր իրավունք և դատավարություն
30. Մաքսային գործ