Հոդված 6
Հոդված 6
Կողմերը պայմանավորվեցին, որ, սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան, միջգերատեսչական երկկողմ համագործակցությունը կիրականացվի կոմերցիոն սկզբունքով (պայմանագրային գներով կամ գործող գնացուցակներով)՝ խորհրդատվության, բուժման և վերականգնման նպատակով փոխադարձաբար հիվանդներ ուղարկելու, համատեղ գիտական հետազոտություններ անցկացնելու, կադրերի պատրաստման, մասնագետների և բժշկատեխնիկական տեղեկության փոխանակման, ախտորոշման ու բուժման նոր մեթոդների կիրառման համար մեթոդական նյութերի մշակման, սիմպոզիումների կազմակերպման, մենագրությունների և հոդվածների հրատարակման, համատեղ արտոնագրերի ձևակերպման ճանապարհով:
Կողմերը պայմանավորվեցին ձեռնպահ մնալ միմյանց տնտեսական վնաս հասցնող գործողություններից: