Հոդված 4
Հոդված 4
Համագործակցությունը Կողմերի միջև կիրականացվի՝
- ստանդարտացման և սերտիֆիկացման հիմնադիր և այլ նորմատիվ փաստաթղթերի փոխանակման միջոցով,
- փորձի փոխանակման, քննարկումների, ուսուցման և այլնի համար փորձագետների փոխայցելության միջոցով,
- տարբեր աշխատանքներում համատեղ հետազոտություններին և զարգացմանն ուղղված տեղեկատվության փոխանակման միջոցով,
- Կողմերի կազմակերպած սեմինարների և գիտաժողովների միջոցով,
- սերտիֆիկացման և ուսուցման բնագավառներում երկկողմանի ծառայությունների կազմակերպման համար փոխադարձ հնարավորությունների հետազոտման միջոցով,
- փորձարկման արդյունքների հաշվետվության փոխադարձ ճանաչման նպատակով, հիմնվելով միջազգային չափանիշների վրա, ուսումնասիրել միմյանց կազմակերպչական կառուցվածքը, լաբորատոր փորձարկումների ընթացակարգերը, լաբորատորիաների հավատարմագրման և զարգացման ընթացակարգերը: