Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Կողմերը ձևավորում են մասնագետների համատեղ աշխատանքային խմբեր և մասնակցում Հայաստանի Հանրապետության մարզերի և Իրանի Իսլամական Հանրապետության երկրաշարժամետ նահանգների համար համատեղ հետազոտական նախագծերի և նորմատիվային փաստաթղթերի մշակմանը՝ հետևյալ ուղղություններով.

սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատում,

սեյսմիկ վտանգ և գեոտեխնիկական միկրոշրջանացում,

քաղաքային բնակավայրերում խոցելիության նվազեցում՝ ներառյալ գոյություն ունեցող շենքերի և շինությունների ուժեղացումն ու բարելավումը,

բնակչության իրազեկում, մարդկանց կրթություն և ուսուցում,

վաղ ահազանգում և տեղեկացում, ուժեղ երկրաշարժերի մասին տեղեկատվության արագ փոխանակում,

ռիսկի կառավարում՝ ներառյալ արագ արձագանքումը և փրկարարական գործողությունները,

աղետի հետևանքների վերացում և մարդկանց վերականգնողական աշխատանքներ,

ապահովագրություն,

գործընկերություն՝ պետական և մասնավոր կազմակերպությունների ներգրավմամբ,

ազգային ծրագրերի միջազգայնացում՝ միջազգային լայնածավալ համագործակցության հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։