Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին երկրորդ ծանուցումը դիվանագիտական ուղիով ստանալու օրվանից:

Սույն Փոխըմբռնման հուշագիրը գործում է 5 տարի ժամկետով: Սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունը հետագայում ինքնաբերաբար կերկարաձգվի հնգամյա ժամկետներով, մինչև Կողմերից մեկը սույն Փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր ծանուցի դրա ործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունը կարող է կասեցվել և դադարեցվել ցանկացած ժամանակ՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ նրանց ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով՝ միմյանց պարտադիր ծանուցելով դադարեցման ժամկետի մասին:

Սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունը կարող է դադարեցվել մի Կողմի դադարեցման մտադրության մասին ծանուցագիրը մյուս Կողմին հանձնելուց 12 ամիս հետո:

Սույն Փոխըմբռնման հուշագրի գործողության դադարեցումը չի ազդում նման դադարեցումից առաջ դրա համաձայն սկսված նախագծերի վավերականության կամ ընթացքի վրա:

Կատարված է Թեհրան քաղաքում 2001 թվականի դեկտեմբերի 27-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, պարսկերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթների մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում Կողմերը կդիմեն անգլերեն լեզվով տեքստին:

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 22-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։