Հոդված 2
Հոդված 2
Կողմերը կաջակցեն երկու երկրների տեղեկատվական հիմնարկների, մամուլի և տեղեկատվության մարմինների, գրահրատարակչական և տպագրական բնագավառի ձեռնարկությունների, տպագրական հրատարակություններ տարածողների միջև համագործակցությանը հետևյալ ոլորտներում.
փոխադարձության հիմունքների վրա Կողմերի պետությունների տարածքներում թղթակցային կետերի բացում,
տեղեկատվական նյութերի, զանգվածային լրատվությանը, տպագրությանը և գրահրատարակչությանը վերաբերող տեղեկատվական թերթիկների փոխանակում, այդ թվում նաև նյութատեխնիկական ապահովման բնագավառում,
զանգվածային լրատվական միջոցների, գրահրատարակչության և տպագրության, մամուլի տարածման բնագավառում պատվիրակությունների, փորձագետների, մասնագետների փոխանակում,
մասնագետների նախապատրաստման և ստաժավորման ոլորտում փորձի փոխանակում,
գրքի և մամուլի միջազգային ցուցահանդեսներին, սեմինարներին, կոնֆերանսներին մասնակցություն: