Հոդված 2
Հոդված 2
Կողմերը կխրախուսեն հաստատությունների և կազմակերպությունների համագործակցությունը կրթության բնագավառում: Իրենց հնարավորությունների սահմաններում և փոխադարձության հիման վրա նրանք կօժանդակեն.
ա) համալսարանների և մյուս բարձրագույն կրթական հաստատությունների միջև համագործակցությանը, ինչպես նաև մասնագետների փոխանակմանը,
բ) մյուս երկրի ուսանողներին և հետազոտողներին ուսման վարձի համար դրամաշնորհների հատկացմանը,
գ) ցանկացած երկրի լեզվի, գրականության և մշակույթի ուսումնասիրման խթանմանը մյուս երկրի համալսարաններում և կրթական հաստատություններում,
դ) գրքերի, հրատարակումների, միկրոֆիլմերի, ձայներիզների և այլ կրթական, գրական, պատմական, մշակութային կամ գիտական նյութերի փոխանակմանը: