Հոդված 4
Հոդված 4
Կողմերը, պատմության, ավանդույթների, արխիվների, գրադարանների, գրականության, արվեստի, երաժշտության, պարի, կինեմատոգրաֆիայի, ինչպես նաև ստեղծագործական և մշակութային գործունեության այլ բնագավառներում փոխադարձ իմացությունը խթանելու նպատակով, պարտավորվում են իրենց հնարավորությունների սահմաններում նպաստել.
ա) մշակույթի և արվեստի գործիչների փոխանակմանը,
բ) մյուս երկրում համագումարներին, գիտաժողովներին և այլ նման միջոցառումներին մասնակցությանը,
գ) ցուցահանդեսների փոխանակմանը,
դ) ստեղծագործական խմբերի փոխանակմանը,
ե) կինոյի շաբաթների անցկացմանը: