Հոդված 12
Հոդված 12
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կծանուցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և յուրաքանչյուր պետության, որը միացել է սույն Արձանագրությանը`
ա/ 6-րդ հոդվածի համաձայն` Պայմանավորվող կողմերի կատարած յուրաքանչյուր հայտարարության մասին,
բ/ յուրաքանչյուր ստորագրման մասին,
գ/ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին յուրաքանչյուր փաստաթուղթն ի պահ տալու մասին,
դ/ 9-րդ ու 10-րդ հոդվածների համաձայն՝ սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ժամկետի մասին,
ե/ սույն Արձանագրությանը վերաբերող յուրաքանչյուր այլ միջոցառման, ծանուցման կամ հաղորդակցության մասին:
Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ստրասբուրգում 1998 թվականի մայիսի 5-ին, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կուղարկի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության և յուրաքանչյուր այլ պետության, որը հրավիրվել է՝ միանալու սույն Արձանագրությանը:
*Համաձայն թիվ 2 Արձանագրության 6-րդ հոդվածի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ նա, Արձանագրության 4-րդ հոդվածին համապատասխան, կկիրառի 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթները:
**Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի փետրվարի 1-ից: