Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ճանաչի և հարգի Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին Եվրոպական շրջանակային կոնվենցիայի (այսուհետ` Շրջանակային կոնվենցիա) 1-ին և 2-րդ հոդվածներում նշված և իր իրավազորության ներքո գտնվող տարածքային համայնքների կամ իշխանությունների իրավունքը` ընդգրկվելու քննարկումների մեջ և կազմելու միջտարածքային համագործակցության համաձայնագրեր` իրենց ընդհանուր իրավասության ոլորտներում, իրենց կանոնադրություններում սահմանված ընթացակարգերին և իրենց ազգային օրենսդրության համապատասխան և տվյալ Կողմի ստանձնած միջազգային պարտավորությունները հաշվի առնելով:

2. Միջտարածքային համագործակցության համաձայնագիրը պարտավորեցնում է միայն դրանք կնքած տարածքային համայնքներին կամ իշխանություններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։