Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց է Շրջանակային կոնվենցիան ստորագրած պետությունների համար, որոնք կարող են արտահայտել իրենց համաձայնությունը հետևյալ ձևով.

ա/ ստորագրությամբ` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանի, կամ

բ/ ստորագրությամբ` վավերացնելու, ընդունելու կամ հաստատելու պայմանով:

2. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող ստորագրել սույն Արձանագրությունը առանց վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանի, կամ ավանդապահին ի պահ հանձնել վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը, եթե նա ավանդապահին արդեն չի հանձնել կամ միաժամանակ չի հանձնում Շրջանակային կոնվենցիայի վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը:

3. Վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։