Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ «ԳԼԱՍ ՈՒՈՐԼԴ ՔԱՄՓՆԻ» ՓԲԸ ՓԱԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

19 մայիսի 2006 թ.

ք. Երևան N 06/53-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ փակ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա տրամադրելու մասին

Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին կետով, 43-րդ հոդվածի 2-րդ կետի 11-րդ բաժնի 1-ին ենթակետով, ՀՀ մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 22.06.2002թ. թիվ 844 որոշմամբ հաստատված «Մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո և ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեությունների լիցենզավորման կարգի» 3-րդ կետով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժղովի 12.05.06թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի եզրակացությունը, բավարարել «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲ ընկերության 14.04.06թ. գրությամբ ներկայացված փակ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի հայտը, և «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲ ընկերությանը տրամադրել փակ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա` Կոտայքի մարզի ք. Բյուրեղավանում։

Նախագահ՝ Ա. Ավետիսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։