«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2006 թվականի N 662-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև Մեղրի-Շվանիձոր-Շիշկերտ-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի ծրագծի փոփոխման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի «Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի ծրագծի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 600-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 874-Ն, 2005 թվականի հունիսի 9-ի «Հ-48 Մեղրի-Նյուվադի-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի մասին» N 1333-Ա և 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի N 874-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1641-Ն որոշումներին համապատասխան` Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկամսյա ժամկետում`
ա) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կնքված պետական կապալի 2005 թվականի ապրիլի 26-ի N ԱՇՁԲ-05/54-1 (կապալառու` «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲԸ, N ԱՇՁԲ-05/54-2 (կապալառու` «Կապանի ՃՇՇ» ԲԲԸ), N ԱՇՁԲ-05/54-3 (կապալառու` «Դորոժնիկ» ՍՊԸ), ապրիլի 28-ի N ԱՇՁԲ-05/54-4 (կապալառու` «Կապավոր» ՍՊԸ) և մայիսի 17-ի N ՄԲԱՇՁԲ-05/70 (կապալառու` «Դորոժնիկ» ՍՊԸ) պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ` համաձայն «Տրանսնախագիծ» փակ բաժնետիրական ընկերության և «Ճաննախագիծ» ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ճշտված նախագծային ծավալների և նշված պայմանագրերում ներառված նախահաշիվներով սահմանված աշխատանքների միավոր գների հիման վրա.
բ) ծրագծի փոփոխման կապակցությամբ թույլատրել`
նոր աշխատատեսակների միավոր գները որոշել կապալառու ընկերությունների հետ բանակցությունների միջոցով,
«Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2005 թվականի ապրիլի 28-ին կնքված N ԱՇՁԲ-05/54-4 պայմանագրում ընդգրկված 6.498 կմ ընդհանուր երկարությամբ Վերիշեն-Ծավ կմ28+956 - կմ34+956 և Ծավ (գերեզմանոց)-Ծավ (կամուրջ) հատվածների փոխարեն ընդգրկել 6.5 կմ ընդհանուր երկարությամբ Ծավ-Շիշկերտ կմ0+000 - կմ5+050 և Ծավ-Լեռնանցք կմ0+000 - կմ1+450 հատվածները,
«Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2005 թվականի ապրիլի 26-ին կնքված N ԱՇՁԲ-05/54-3 պայմանագրում ընդգրկված Վերիշեն-Ծավ կմ17+956 - կմ28+956 հատվածի փոխարեն ընդգրկել Լեռնանցք - Ծավ կմ0+000 - կմ11+000 և Ծավ-Լեռնանցք կմ1+450 - կմ6+500 հատվածները,
«Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2005 թվականի մայիսի 17-ին կնքված N ՄԲԱՇՁԲ-05/70 պայմանագրում ընդգրկված Վերիշեն-Ծավ կմ0 +000 - կմ17+956 հատվածի փոխարեն ընդգրկել Լեռնանցք - Մեղրի կմ0 + 000 - կմ17+956 հատվածը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` համաձայնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի կողմից` սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրերում առաջարկվող փոփոխությունների կատարման որոշման հետ:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինարարական աշխատանքները, նշված պայմանագրերի փոփոխված արժեքների սահմաններում, ամբողջությամբ կատարել 2006 թվականին` պայմանով, որ կատարված աշխատանքները 2006 թվականին կֆինանսավորվեն 5067400.0 հազ. դրամի չափով, իսկ մնացած 1360000.0 հազ. դրամը կհատկացվի 2007 թվականի ընթացքում:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկել Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ֆինանսավորման մնացորդային արժեքը` 1360000.0 հազ. դրամ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. մայիսի 31
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 27-ի N 662-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը այդ թվում` ըստ ծախսատեսակների
խումբը ենթա-խումբը կապիտալ շինարա-րություն կապիտալ նորոգում նախագծահետազո-տական, երկրաբանա-հետախուզական և գեոդեզիաքարտեզա-գրական աշխատանքներ այլ կապիտալ ծախսեր
12
07
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում
այդ թվում`
1. Ճանապարհների հիմնանորոգում
այդ թվում`
1.2. Հանրապետական նշանակության ավտոճանապարհներ
Ա/Ճ Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Շիշկերտ-Ծավ-Կապան 1,800,000.0 1,800,000.0
Մեղրի-Կապան ա/ճ (1,800,000.0) (1,800,000.0)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 27-ի N 662-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները ներկայացված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
խումբը ենթա-խումբը
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
12
07
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
այդ թվում`
01. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում
1. Ճանապարհների հիմնանորոգում
այդ թվում`
1.2. Հանրապետական նշանակության ավտոճանապարհներ
Ա/Ճ Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Շիշկերտ-Ծավ-Կապան 990.000.0 1.710.000.0 1.800.000.0
Մեղրի-Կապան ա/ճ (990,000.0) (1,710,000.0) (1,800,000.0)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան