Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով.

- փորձի փոխանակում էկոլոգիապես անվտանգ, սակավաթափոն/անթափոն և ռեսուրսներ խնայող տեխնոլոգիաների մշակման և ներդրման բնագավառում,

- փորձի և տեղեկատվության փոխանակում հողերի բանական օգտագործման, դրանց դեգրադացիայի և աղտոտման դեմ պայքարի, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ կենսաբանական մեթոդների ներդրման վերաբերյալ,

- տեղեկատվության փոխանակում արդյունաբերական, գյուղատնտեսական և կենցաղային թափոնների վնասազերծման և կրկնակի օգտագործման վերաբերյալ,

- տեղեկատվության փոխանակում քիմիական նյութերի կառավարման և անվտանգ օգտագործման ոլորտում,

- փորձի փոխանակում էկոլոգիական մոնիտորինգի կազմակերպման հարցում,

- փորձի և տեղեկատվության փոխանակում ազգային այգիների և արգելանոցների գիտական և գործնական կազմակերպման, ինչպես նաև ֆլորայի, ֆաունայի և բնական պաշարների պահպանության բնագավառներում,

- փորձի փոխանակում էկոլոգիական տվյալների հաշվառման արդյունավետ մեթոդների ուսումնասիրության և տվյալների բանկերի ստեղծման բնագավառում,

- փորձի փոխանակում վտանգավոր արտանետումներից և վնասակար ֆիզիկական ներգործություններից մթնոլորտի պահպանության պետական կառավարման կազմակերպման և իրականացման բնագավառում,

- տեղեկատվության փոխանակում կլիմայի փոփոխության և օզոնային շերտի քայքայման հետևանքների մեղմացման համար ձեռնարկվող միջոցների մասին,

- փորձի և տեղեկատվության փոխանակում ջրային պաշարների պահպանության և բանական օգտագործման բնագավառում,

- փորձի փոխանակում շրջակա միջավայրի աղտոտման և բնական պաշարների բանական օգտագործման հսկողության տնտեսական լծակների օգտագործման վերաբերյալ,

- փորձի փոխանակում բնապահպանական հիմնադրամների ձևավորման և դրանց կառավարման մեխանիզմների վերաբերյալ:

Պայմանավորվող կողմերի միջև փոխհամաձայնեցման կարգով համագործակցության հիմնական ուղղությունների ցանկը կարող է փոփոխվել կամ լրացվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։