Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՉԱՇԽԱՏՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-03-10-ից մինչև 2018-04-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՉԱՇԽԱՏՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Չաշխատող կենսաթոշակառուների սոցիալական պաշտպանվածությունն ապահովելու նպատակով, որոշում եմ.

1. 1993 թվականի հունվարի 1-ից չաշխատող կենսաթոշակառուներին վերապահել հետևյալ արտոնությունները.

ա) բժիշկների դեղատոմսերով ձեռք բերվող դեղորայքի արժեքի 30 տոկոսի զեղչի իրավունք` պետական դեղատներից օգտվելու դեպքում.

բ) բոլոր տեսակի պրոթեզաօրթոպեդիկ պարագաների անվճար ձեռքբերման իրավունք, բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված պարագաները.

գ) առաջնահերթ սպասարկում բուժպրոֆիլակտիկ հիմնարկներում և դեղատներում:

2. (2-րդ կետը վերացվել է 18.02.98 ՆՀՊ-891)

3. Հրամանագրի 1-ին կետով նախատեսվող արտոնությունների իրականացման հետ կապված ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 18.02.98 ՆՀՊ-891)

4. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` քննարկել միայնակ չաշխատող կենսաթոշակառուներին առաջնահերթ կարգով հեռախոսով ապահովելու հնարավորությունները և մեկամսյա ժամկետում համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` ի հաշիվ պետական սոցիալական ապահովագրության միջոցների հանրապետական հանգստյան տներում և առողջարաններում տեղերին մինչև 10 տոկոսը անվճար հատկացնել միայնակ չաշխատող կենսաթոշակառուներին:

6. Պատգամավորների շրջանային, հանրապետական ենթակայության քաղաքների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ կազմակերպել սոցիալական ծառայություններ այն շրջաններում և քաղաքներում, որտեղ չկան այդպիսիք.

բ) միայնակ չաշխատող, խիստ կարիքավոր կենսաթոշակառուների համար հասարակական սննդի օբյեկտներից մեկում տեղական բյուջեի միջոցների հաշվին կազմակերպել անվճար սնունդ.

գ) («գ» ենթակետը վերացվել է 18.02.98 ՆՀՊ-891)

(6-րդ կետը փոփ. 18.02.98 ՆՀՊ-891)

7. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը, առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությանը` բավարարել անվճար սնունդ կազմակերպելու համար պատգամավորների շրջանային, հանրապետական ենթակայության քաղաքների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից ներկայացված հայտերը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 10-օրյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

29 դեկտեմբերի 1992 թվականի,

քաղ. Երևան

ՆՀ-185

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։