Հոդված 10
Հոդված 10
1. Արտադրական պատահարների հետևանքով տուժածներն ունեն գործատուի կամ ապահովագրողի կողմից անհրաժեշտ պրոթեզավորման, օրթոպեդիկ միջոցների ստացման և կանոնավոր նորացման իրավունք. այնուամենայնիվ, բացառիկ դեպքերում օրենսդրությամբ կարող է թույլատրվել այդ պրոթեզավորման և օրթոպեդիկ միջոցների հատկացման կամ նորացման փոխարեն տուժածին հատկացնել լրացուցիչ փոխհատուցում, որի գումարը պետք է համապատասխանի այդ միջոցների նորացման կամ ձեռք բերման հավանական արժեքին և պետք է որոշվի լրացուցիչ փոխհատուցումը հատկացնելիս կամ վերանայելիս:
2. Ազգային օրենսդրությունը նախատեսում է վերահսկողության անհրաժեշտ միջոցներ ինչպես վերոնշյալ միջոցների նորացման կապակցությամբ չարաշահումները կանխելու, այնպես էլ լրացուցիչ փոխհատուցման գումարի նպատակային օգտագործումը երաշխավորելու համար: