Հոդված 2
Հոդված 2
1. Արտադրական պատահարների դեպքում փոխհատուցման վերաբերյալ օրենսդրությունը կիրառվում է բանվորների, ծառայողների և աշակերտների նկատմամբ` ձեռնարկություններում կամ հիմնարկներում` անկախ դրանց բնույթից` պետակա՞ն, թե մասնավոր:
2. Այնուամենայնիվ, Կազմակերպության յուրաքանչյուր անդամ անհրաժեշտության դեպքում իր ազգային օրենսդրությամբ կարող է նախատեսել բացառություններ.
ա) այն անձանց առումով, որոնք կատարում են տվյալ գործատուի գործունեության նպատակներից տարբեր` ժամանակավոր բնույթի աշխատանքներ,
բ) տնային աշխատողների առումով,
գ) գործատուի ընտանիքի անդամների առումով, որոնք բացառապես աշխատում են ի շահ նրա և ապրում են նրա տանը,
դ) ոչ ձեռքի աշխատանք կատարող աշխատողների նկատմամբ, որոնց վարձատրությունը գերազանցում է ազգային օրենսդրությամբ սահմանվելիք չափը: