«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հունիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10506178
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 մայիսի 2006 թ.
ք. Երևան N 159-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՐՏԱՆԵՏՎՈՂ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի պահանջները և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005թ. հուլիսի 27-ի «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 581-Ա որոշման 7-րդ կետի`
Հրամայում եմ՝
Հաստատել «Ավտոտրանսպորտային միջոցների հետագա շահագործման թույլտվության համար բնապահպանական պետական տեսուչի կողմից տրվող ավտոտրանսպորտային միջոցներից արտանետվող վնասակար նյութերի չափաքանակի վերաբերյալ տեղեկանքի ձևը»՝ համաձայն հավելվածի:
Նախարար` Վ. Այվազյան
Հավելված
Հաստատված է
ՀՀ բնապահպանության նախարարի
2006 թ. մայիսի 22-ի
N 159-Ն հրամանով
Դիմային կողմ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N
Ավտոտրանսպորտային միջոցների հետագա շահագործման թույլտվության համար
բնապահպանական պետական տեսուչի կողմից տրվող ավտոտրանսպորտային
միջոցներից արտանետվող վնասակար նյութերի չափաքանակի վերաբերյալ
1. Ավտոտրանսպորտը տեղափոխող անձը (կամ վարորդը) ______________
(անուն, ազգանուն)
2. Ավտոտրանսպորտի մակնիշը ______________
3. Թողարկման տարեթիվը ______________
4. Պետական համարանիշը ______________
5. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող
ավտոտրանսպորտային միջոցներից արտանետումների
նորմատիվներին համապատասխանության կտրոնի
առկայությունը ______________
Հետադարձ կողմ
N Արտանետվող վնասակար նյութի անվանումը Շարժիչի ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունը Չափման արդյունքները Համապատասխանությունը թույլատրելի նորմերին
Չափման միավորը Քանակությունը
1 Ածխածնի օքսիդ (CO) մլն-1
2 Ածխաջրածիններ (CH) մլն-1
3 Ծխայնություն մ-1
Ստուգումն իրականացրած պետական տեսուչ __________________________________
անուն, ազգանուն
__________________________________
ստորագրություն
Ստուգումն իրականացվել է «____» _______________ 200 թ.
Կ.Տ.