Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մարտի 2006 թվականի N 369-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի N 499 որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. 12510 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 8152 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Վաղարշապատի ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերը (այսուհետ` գույք) մասնավորեցնել դասական աճուրդով:

1.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 4250 հազ. դրամ, որը համապատասխանում է 425 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.3. Մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 2500 դրամ:

1.4. «Վաղարշապատի ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 2767 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 119 հազ. դրամ,

կարճաժամկետ բանկային վարկերի գծով` 444 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով` 916 հազ. դրամ,

կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 1238 հազ. դրամ,

ընթացիկ պահուստների գծով` 50 հազ. դրամ:

Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

1.5. «Վաղարշապատի ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների և ժամկետների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը։

1.7. Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:

2.1. «Ատեքս նորաձևության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (հասցեն` քաղ. Երևան, Հ. Հակոբյան 3) բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` այն վերակազմակերպելով «Ատեքս նորաձևության կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել`

ա) «Ատեքս նորաձևության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 15024 հազ. դրամ.

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 15024 հազ. դրամ:

2.3. «Ատեքս նորաձևության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2005 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 2311 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 138 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 1640 հազ. դրամ,

կրեդիտորական պարտքերի գծով` 533 հազ. դրամ:

Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

2.4. «Ատեքս նորաձևության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 389203 դրամ, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:

2.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը (կշռային գործակիցը` 0,6).

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով (կշռային գործակիցը` 0,4).

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

2.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:

3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին ամրացված 7 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն N 1 հավելվածի, օտարել դասական աճուրդով որպես գույքի առանձին տարրեր:

3.2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 1 հավելվածի:

3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

գ) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

3.4. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

3.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարարական ծառայության տնօրինության 38 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն N 2 հավելվածի, օտարել դասական աճուրդով որպես գույքի առանձին տարրեր:

4.2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 2 հավելվածի:

4.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

գ) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 2 հավելվածի, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4.4. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

4.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

5.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկից հետ վերցնել դրան ամրացված գույքը (այսուհետ` գույք)` համաձայն N 3 հավելվածի:

5.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 5.1-ին կետում նշված գույքը, որպես մեկ ամբողջական լոտ, օտարել դասական աճուրդով:

5.3. Սահմանել`

ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով 2006 թվականի մարտի 6-ի դրությամբ գնահատված արժեքը` 16550 հազ. դրամ.

բ) գույքի մեկնարկային գինը` 16550 հազ. դրամ:

5.4. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

5.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարի, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 413520 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների փոխանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

5.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. մարտի 30

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2006 թվականի

մարտի 16-ի N 369-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ 7 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

NN

Ը/կ Գույքի անվանումը Գույքի գնահատված արժեքը

(հազ. դրամ) Գույքի մեկնարկային գինը (հազ. դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը(ներառյալ ավելացված արժեքի հարկը)/դրամ/ Թողարկման տարեթիվը Շահագործման տարեթիվը

1 2 3 4 5 6 7

ա) մինչև 70% մաշվածք ունեցող

1. ԳԱԶ 3110/036 LL 55/ 1273,7 1273,7 45196 1999 09.2000

2. ԳԱԶ 31029/223 LS 02/ 900.0 900. 32400 1997 12.2000

3. ԳԱԶ 31029/170 LL 01/ 900.0 900.0 32400 1995 12.2000

4. ԳԱԶ 3110/185 LL 01/ 856.1 856.1 30820 1998 12.2000

5. ԳԱԶ 31029/225 LS 02/ 900.0 900.0 32400 1996 12.2000

բ) 70% և ավելի մաշվածք ունեցող

6. ԳԱԶ 31029/222 LS 02/ 724.15 724.15 26070 1997 09.2000

7. ՎԱԶ 21213 /113 LL 02/ 1246.95 1246.95 44300 1998 09.2000

(հավելվածը փոփ. 26.05.06 N 672-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2006 թվականի

մարտի 16-ի N 369-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

Հ/Հ Տրանսպորտային միջոցների անվանումը Թողարկման տարեթիվը Շահագործման տարեթիվը Գույքի գնահատված արժեքը

/հազ. դրամ/ Գույքի մեկնարկային գինը /հազ. դրամ/ Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը(ներառյալ ավելացված արժեքի հարկը)/դրամ/

1 2 3 4 5 6 7

1. Մ-412, 531 ss01 1991 1991 187,5 187,5 6750

2. ԳԱԶ-2417, 588ss01 1990 1990 298,5 298,5 10746

3. ԳԱԶ-2401, 928ss01 1978 1978 218,4 218,4 7862

4. ԳԱԶ-2410, 540ss01 1984 1984 262,5 262,5 9450

5. ՈՒԱԶ-3741, 442ss01 1991 1991 156,6 156,6 5638

6. ՎԱԶ-2106, 572ss02 1988 1988 159,0 159,0 5724

7. ԳԱԶ-66կոդ, 138Lu37 1988 1988 237,0 237,0 8532

8. ԳԱԶ-24, 955sL62 1975 1975 195,8 195,8 7049

9. ԳԱԶ-2401, 537 ss01 1982 1982 184,5 184,5 6642

10. ԱՐ-40,ԶԻԼ-131, 732 ss01 1988 1988 330,0 330,0 11880

11. ՎԱԶ-2121,Պն 0581 Մ 1990 1990 295,6 295,6 10642

12. ՈՒԱԶ-462, 618ss02 1990 1990 204,0 204,0 7344

13. ԳԱԶ-24, 100ss04 1984 1984 184,5 184,5 6642

14. Կամազ-5511, Պն2362 1990 1990 675,0 675,0 24300

15. ԿՐԱԶ-256Բ,Պն 2364 1990 1990 510,0 510,0 18360

16. ԿՐԱԶ-256Բ,Պն 2366 1990 1990 510,0 510,0 18360

17. ԿՐԱԶ-256Բ,Պն 2367 1987 1987 510,0 510,0 18360

18. ԳԱԶ-2401, 909 ss02 1997 1977 433,2 433,2 15595

19. Մոսկվիչ-2140 366su67 1986 1986 162,0 162,0 5832

20. ԿՐԱԶ-256Բ,448su67 1990 1990 510,0 510,0 18360

21. ԿՐԱԶ-256Բ,Պն 23-65s 1987 1987 510,0 510,0 18360

22. ՄԱԶ-5549 Պն 23-69s 1987 1987 375,0 375,0 13500

23. ԶԻԼ-130Վ 41-90ԱԴՄ 1986 1986 330,0 330,0 11880

24. ԶԻԼ-4331կողավոր Պն23-71s 1991 1991 285,0 285,0 10260

25. ԳԱԶ-63, կողավոր 30-66ԱՐէ 1964 1964 35,5 35,5 1278

26. ԳԱԶ-53, կողավոր 17-34ԱԴՑ 1988 1988 150,0 150,0 4500

27. ԱԲ-40 ԶԻԼ-131,59-94ԱԴՐ 1988 1988 330,0 330,0 11880

28. ԶԻԼ-130 կողավոր 15-76ԱԴՈՒ 1974 1974 213,0 213,0 76680

29. ԱԲ-40 ԶԻԼ-131, 91-50 ԱԴն 1983 1983 330,0 330,0 11880

30. ԳԱԶ-5217, կողավոր 75-42 ԱԴՖ 1982 1982 114,0 114,0 4104

31. ՈՒԱԶ-315101, 264 su 46 1988 1988 204,0 204,0 7344

32. ԳԱԶ-2401,908 ss 02 1977 1977 184,5 184,5 6642

33. ԱԲ-30 ԳԱԶ-53 5021 Lu 36 1989 1989 150,0 150,0 5400

34. ԳԱԶ-53, կողավոր 89-11 ԱԴՖ 1983 1983 150,0 150,0 5400

35. ԳԱԶ-2401,225 sL 01 1980 1980 195,8 195,8 7049

36. Մոսկվիչ-2140,534 ss 01 1986 1986 162,0 162,0 5832

37. ԳԱԶ-2401,554 ss 01 1977 1977 184,5 184,5 6642

38. ԳԱԶ-2410,352 us 21 1991 1991 184,5 184,5 6642

ԸՆԴԱՄԵՆԸ 10311,9 10311,9 439341

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2006 թվականի

մարտի 16-ի N 369-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԳՈՒՅՔԻ

(հազ. դրամ)

NN

Ը/կ Գույքի անվանումը Թողարկման տարեթիվը Ձեռքբերման

տարեթիվը Մաշվածությունը (տոկոս) Գնահատված արժեքը

1 2 3 4 5 6

1. Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3303» 1991 1991 100 221.13

2. Տրակտոր «ՄՏԶ-82» 1991 1991 100 146.038

3. Էքսկավատոր «էՕ-2121» 1992 1992 100 399.872

4. Ավտոմեքենա «ԿԱՎԶ-685M» 856SL62 1984 1984 100 352.50

5. Ավտոմեքենա «ՎԱԶ-2121»134SL62 1989 1989 100 204.00

6. Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3303»848SL62 1992 1992 100 153.00

7. Ավտոմեքենա «ԿԱՎԶ-3270»855SL62 1986 1986 100 352.50

8. Ավտոմեքենա «ՄՄԶ-45021»539SU62 1988 1988 100 231.00

9. Ավտոմեքենա «ՄՄԶ-45021»535SU62 1988 1988 100 231.00

10. Էլ. ենթակայան 1991 1999 100 323.724

11. Քար ջարդող ագրեգատ 1992 12.1998 83.8 1503.271

12. Վագոն-տնակ 36 մ.2 1991 1999 67.5 138.416

13. Ջրի պոմպ` խողովակաշարով 1991 12.1999 100 191.654

14. Ավտոմեքենա «ԿԱՄԱԶ-5410»654SU62 1983 08.1999 55 1593.86

15. «ԳԱԶ-53» 537SU62 1983 1984 100 150.00

16. Ավտոմեքենա «ԵՐԱԶ-762Վ»846SL62 1991 1991 100 144.00

17. Մետաղական տարա` 43.5 տ 1999 06.1999 27.5 354.860

18. Սրման հաստոց 1984 1984 100 23.669

19. Սրման հաստոց 1984 1984 100 17.558

20. Էլ. կարապիկ` 3.5 տ 1984 1984 100 5.883

21. Էլ. կարապիկ` 1 տ 1984 1984 100 3.775

22. Խառատային հաստոց 1984 1984 100 137.274

23. Մետաղական տարա 4 տ - .05.1999 72.5 56.840

24. Մետաղական տարա 6.7 տ - .05.1999 72.5 73.080

25. Մետաղական տարա 3 տ - .05.1999 72.5 40.600

26. Մետաղական տարա 3 տ - .05.1999 72.5 40.600

27. Ավտոմեքենա «ԳԱԶ-66»847SL62 1991 1992 100 260.28

28. ՈՒնիվերսալ լիցքավորման սարք 1999 1999 55.0 82.865

29. Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3307»845SL62 1991 1992 100 153.00

30. Ավտոմեքենա «ՄՄԶ-45021»534SU62 1989 1989 100 231.00

31. Տրակտոր «S-16» 1994 1994 100 249.975

32. Շարժական էլ. կայան «ԱԱԴ-400» 1999 1999 68.8 362.404

33. Էլ. եռակցման սարք 2001 2001 35.0 155.538

34. Ավտոմեքենա «ՌԱՖ-2203»854SL62 1991 1991 100 510.11

35. Բետոնախառնիչ շարժ. 1997 06.1997 60 535.606

36. Շարժական ճնշակայան «ԶԻՖ-55» 1991 1998 72.9 204.543

37. Լիցքավորման սարք` ունիվերսալ 1999 06.1999 55 82.865

38. Տրակտոր «S-16M» 2001 2001 43.8 709.647

39. Շարժական եռակցման սարք 1991 1991 100 419.348

40. Զոդման սարք 1993 1993 100 66.660

41. Շարժական էլ. կայան 1991 1991 100 149.175

42. Շաղախախառնիչ ՌՄ-350 1990 1991 100 45.365

43. Շաղախախառնիչ ՍՕ-50 1985 1985 100 30.749

44. Վագոն-տնակ 32 մ.2 1992 1992 62.5 371.694

45. Վագոն-տնակ 18 մ.2 1990 1990 72.5 135.252

46. Վագոն-տնակ 3x12 մ.2 1999 1999 27.5 404.635

47. ՕԴԱԶ 9370 38-53 ԱՌ 1983 08.1999 55 531.29

48. Էկսկավատոր «ԷՕ-2621» 2001 2001 43.8 741.696

49. Եռակցման սարք «ԱԴՏ 3122» 1995 1995 95.0 432.490

50. Վառելանյութի տարա 1986 1986 92.5 89.339

51. Ջրահեռացման պոմպ 2001 2001 27.0 266.645

52. Բուլդոզեր «ԴԶ-171» 1989 1989 100 1306.248

53. Բենզակտրիչ 1991 1991 100 58.344

54. Շարժական էլ. կայան 1987 1987 100 109.850

55. Թունելի օդափոխիչ 2001 2001 30.0 170.341

56. Ավտոմեքենա «ԿՌԱԶ-256 Բ» 1991 12.1999 100 510.00

57. Լիցքավորման սարք` ունիվերսալ 1999 06.1999 55 82.865

Ընդամենը X X X 16549.9

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։